Ադրբեջանի կողմից ԻՊ-ին զենք մատակարարելու մասին գրած լրագրողին աշխատանքից հեռացրել են

271

Բուլղարական «Աշխատանք» պարբերականի թղթակից Դիլյանա Գայթանջիեւան, որը հոդված էր գրել ադրբեջանական ընկերության «Իսլամական պետության»-ը զենք մատակարարելու մասին, աշխատանքից հեռացվել է։ Այս մասին Գայթանջիեւան գրել է Facebook-ի իր էջում։

Նրա խոսքով՝ օգոստոսի 24-ին իրեն հարցաքննել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում՝ Սիրիայում ահաբեկիչներին զենք տրամադրելու հետ կապված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ։ Հարցաքննությունից հետո նրան հեռացրել են «Աշխատանք»  պարբերականի աշխատանքից, որի ընթացքում լրագրողը ծրագրում էր շարունակել հետաքննությունը։

«Ահա այս հրապարակման մասին է խոսքը, եթե իհարկե, «Աշխատանք» պարբերականն այն չջնջի»,- գրել է Գայթաջիեւան եւ կիսվել հղմամբ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ