Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց. խնդիր է դրված հասնել Արարատյան բակալավրիատի մակարդակի

76

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ կատարել «Ուսուցիչ» նախաձեռնությանը:

Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թեւակոխել են նոր փուլ, ուստի շատ կարեւոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան դիմակայել կրթության համակարգի առջեւ կանգնած մարտահրվերներին եւ միասնական տեսակետ ձեւավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ