Արմավիրի մարզում 13-ամյա երեխան տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել

345

Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մինասյանի կողմից վարած տրակտորին կցված կցորդով:

Հետընթացի ժամանակ գյուղմթերքով բարձված կցորդը վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մինասյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ