«Նաիրիտի» հրդեհի նյութերն ուղարկվել են քննչական բաժին

170

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետեւանքով այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները եւ այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է եւ կանխել դրա տարածումը գործարանի տարածքում:

Օգոստոսի 29-ին, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տեղում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցվել ականատեսներից:

Քանի որ հրդեհի առաջացման պատճառը եւ նյութական վնասը որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 եւ 248 հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ