Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. Բուլղարացի լրագրող

438

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Այս մասին «Հայ ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիեւան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, եւ այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:

Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, եւ այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաեւ Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, եւ այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետեւում էր իմ աշխատանքին:

Առավել մանրամասն՝ http://hayeli.am/article/1033186

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ