​Հայաստանը չի կարող Հայաստան լինել առանց գիտության. Լենսեր Աղալովյան

757

«Գիտնականի գործունեությունը տարիքով չի կարելի սահմանափակել»,- կարծում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը` մեկնաբանելով Գիտության պետական կոմիտեի որոշումը, ըստ որի` այսուհետ 70 տարեկանից բարձր գիտնականները չեն կարող ղեկավարել ԳՊԿ դրամաշնորհային ծրագրերը: «Գիտնականի վրա տարիքային սահմանափակում դնել չի կարելի: Մենք ունենք 30 տարեկան, որը գիտական իմաստով վաղուց ծեր է, և ունենք 80-90 տարեկան ակադեմիկոսներ, որոնք ակտիվ աշխատում են: Եթե մարդու ուղեղն աշխատում է, ապա չի կարելի նրան սահմանափակել»,- ասում է նա:

«Կառավարությունում, իհարկե, մտածում են երիտասարդներին շահագրգռելու մասին: Բայց դա քիչ է: Պետք է կարևոր դեր խաղան նաև մեր բիզնեսմենները: Արտասահմանում, օրինակ, ընդունված է, որ բիզնեսմենները խոշոր հատկացումներ են անում գիտությանը: Մեզ մոտ ինչպե՞ս է Ծառուկյանն աջակցում սպորտին. լավ կլիներ, որ այդպիսի մարդիկ գտնվեին, որոնք այդպես կկանգնեին գիտության կողքին` աջակցելով կոնկրետ ուղղությունների իրենց ընտրությամբ»:

Աղալովյանը նշում է, որ բուհերում էլ այդ մոտեցումը կա, 70-80 տարեկաններին պարտադրաբար թոշակի են ուղարկում` որպես հիմնավորում մեջբերելով նաև արևմտյան փորձը: «Եթե արևմտյան մոտեցմամբ ենք առաջնորդվում, ապա ամեն հարցում այդպես պետք է անենք. այնտեղ թոշակի անցնելուց հետո դասախոսները, գիտնականները թոշակ են ստանում իրենց աշխատավարձի 70-80 տոկոսի չափով, ինչը ճամփորդելու, կյանքը վայելելու հնարավորություն է տալիս: Մեզ մոտ թոշակառուն, եթե երեխաներ չունենա, որոնք կօգնեն, սովի կմատնվի»,- ասում է նա:

Առավել մանամասն՝ սկզբնղբյուրում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ