«Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը». Վիգեն Սարգսյան

333

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, այն է` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:
«Այս նախագծով վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ ինչու չպետք է քաղաքացին տանը ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ