Մխիթարյանն ԱՊԼ-ի` օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է

266

Անգլիական Պրեմիեր-լիգան ներկայացրել է օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներին:

Հավակնորդների թվում է Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:

Բացի Մխիթարյանից, այս կոչմանը հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ռոմելու Լուկակուն և Ֆիլ Ջոնսը, ինչպես նաև Ալվարո Մորատան («Չելսի»), Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն (երկուսն էլ` «Լիվերպուլ») և Յոնաս Լեսլը («Հադերսֆիլդ»):

Հիշեցնենք` օգոստոսին Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ-ի 3 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ, Ռոմելու Լուկակուն` 3 գոլի հեղինակ, իսկ Ֆիլ Ջոնսն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: ՄՅՈւ-ն ընթացիկ մրցաշրջանում դեռևս գոլ բաց չի թողել:

Մոհամեդ Սալահը 3 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղնակ, Մանեի ակտիվում 3 գոլ կա անցկացրած 3 խաղերում, իսկ Ալվարո Մորատան «Չելսիի» կազմում 3 խաղի է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Հադերսֆիլդի» դարպասապահը 3 խաղում ոչ մի գոլ բաց չի թողել:

Նշենք` քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին, իսկ հաղթողի անունը կհայտարարվի սեպտեմբերի 8-ին:

Կարող եք քվեարկել կարող եք հետևյալ հղումով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ