Ցերեկվա ժամերին կես ժամ քնելը կօգնի բարելավել աշխատունակությունը. գիտնականներ

113

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է առույգանալ ու բարձր պահել տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում: Պարզվում է՝ ցերեկվա ժամերին ընդամենը 30 րոպե քնելը զգալիորեն բարելավում է մարդու աշխատութնակությունն ու բարձրացնում տրամադրությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուժերի և էներգիայի ամբողջական վերականգնման համար բավական կլինի ընդամենը կեսօրին կես ժամ քնելը: Մասնագետները նշում են, որ քնի համար լավագույն ժամանակահատվածը ճաշից հետո է, սակայն միևնույն ժամանակ նաև խորհուրդ չեն տալիս կես ժամից ավել քնել:

Հարկ է նշել, որ որոշ երկրներում վաղուց արդեն կիրառվում է աշխատունակության բարելավման այս մեթոդը: Օրինակ՝ այս մեթոդը շատ տարածված է Սինգապուրում:

Շատ աշխատատուներ ճաշի համար նախատեսված ընդմիջման ընթացքում հատուկ ժամանակ են տրամադրում նաև ուժերը վերականգնելու համար: Այս մեթոդը կիրառվում է անգամ այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսին են «Goolge»-ը և «Uber»-ը: Այս հնարքը ոչ միայն  բարելավում է աշխատակիցների ինքնազգացողությունն ու տրամադրությունը, այլև բարենպաստ ազդեցություն է ունենում ընկերության եկամտի վրա:

Նյութի աղբյուրը՝ vladtime.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ