Սյունիքում տներից մեկի խոհանոցում գյուրզա է նկատվել

287

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 4-ին, ժամը 07։10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ