Իվետա Տոնոյանը մեկ ժամվա ընթացքում կարգավորեց տղայի աշխատանքի խնդիրը

221

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը ով մեկ տարի առաջ պայքարեց, որպեսզի հայկական երկու անկախ հանրապետությունների սահմանները անառիկ մնան, զորացրվելուց հետո հայտնվել է տհաճ իրավիճակում։ Զորացրվելուց հետո ինչ-ինչ պատճառներով զինվորական գրքույկում գրված չի եղել, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին, և նախկին զինորը զրկվել է անվճար ուսում ստանալու հնարավորությունից։ Լինելով սոցիալապես անապահով ընտանիքից, և չկարողանալով վճարել ուսման վարձը նա որոշում է կայացնում կիսատ թողնել ուսումը՝ մեկնել արտագնա աշխատանքի։ Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին դիմեցի ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին։ Վերջինս մեկ ժամվա ընթացքում կարգավորեց տղայի աշխատանքի խնդիրը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Տոնոյանին սրտացավ վերաբերմունքի համար։ Գուցե շատերի համար մանրուք թվա կատարվածը, գուցե մտածեք փոքր հարց էր, որը յուրաքանչյուր ոք կարող էր կարգավորել, սակայն սա խոսում է այն մասին, որ ապրիլյան պատերազմի հերոսները շատերի ուշադրության կենտրոնում են։Այսօր արդեն ուսանողը ունի աշխատանք և շարունակելու է ապրել ու արարել Հայաստանում, պատրաստ լինելով ցանկացած պահի կանգնել սահմանը ամուր պահելու խնդրի առաջ։
Շնորհակալություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ