Լոնդոնի հրդեհից փրկվածները փորձել են ինքնասպանություն գործել

296

Առնվազն 20 հոգի, ովքեր փրկվել են լոնդոնյան բարձրահարկ շենքի ողբերգական հրդեհից, ինչպես նաև այդ հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանություն գործել վերջին ամիսների ընթացքում:

Ինչպես հայտնում է բրիտանական BBC News-ը, նման սուիցիդալ տրամադրությունների պատճառ են դարձել խորը դեպրեսիան, հարազատ մարդկանց, ինչպես նաև տան կորուստը, ողբերգությանը հաջորդող ալկոհոլային կամ նարկո կախվածությունը:

Դեպքի ականատեսներից մի քանիսը, ում աչքի առջև հարևանները ցած են նետվել շենքի պատուհաններից, ևս ինքնասպանության փորձեր են կատարել՝ հոգեբանական մեծ ցնցումի հետևանքով:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Grenfell Tower կոչվող 24 հարկանի բնակելի շենքն ամբողջապես այրվել էր հունիսի 14-ին՝ դառնալով շուրջ 80 մարդու մահվան պատճառ: Հրդեհը բռնկվել էր բնակարաններից մեկում սառնարանի անսարքության հետևանքով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ