Գյումրիում անչափահասների՝ բենզինով կատակը ավարտվել է դժբախտ դեպքով

151

Գյումրիում սեպտեմբերի 5-ին 12-րդ դասարանցիների կատակն ավարտվել է դժբախտ պատահարով:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երեխաներն իրար հետ ավտոտնակի մոտ կատակել են, նրանցից մեկը պլաստմասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել, իսկ երբ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բենզինից թրջված մասը բռնկվել է։

Երեխան տարբեր աստիճանի այրվածքներ ստանալով` տեղափոխվել է հիվանդանոց:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ