«Ժողովուրդ». «Տակը դատարկ» Հյուսիսային պողոտայի շենքերի վերջին հարկերում կառուցում են թանկ ու «գրավիչ» բնակարաններ

377

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել եւս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ. «տակը դատարկ է»:

Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն:

Ըստ այդմ, երկու շենքերի վրա իրականացվում են վերնահարկերի կառուցման աշխատանքներ. Հյուսիսային պողոտա 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, եւ 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը, որը պատկանում է նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին:

Իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարաններն ավելի «գրավիչ են», հետեւաբար ավելի թանկ: Ու հիմա հանուն փողի ամեն ինչ արվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ