Նոր Զելանդիայի բնակիչը հարբած վիճակում վաճառել է իր մեքենան, իսկ սթափվելուց հետո կարծել, թե այն գողացել են

401

Նոր Զելանդիայի բնակիչը անցած հանգստյան օրերին չափն անցել էր ոգելիցի հարցում ու 800 նորզելանդական դոլարով վաճառել իր մեքենան, որպեսզի փող ունենա խրախճանքը շարունակելու համար։

Սակայն հաջորդ առավոտյան արթնանալով ու հայտնաբերելով մեքենայի անհետացումը՝ նա չի հիշել տեղի ունեցածի մասին։ Համոզված լինելով, որ մեքենան գողացել են, նա դիմել է ոստիկանությանը։

Ոստիկաններն էլ բարեխղճորեն անցել են հետաքննության։ Բայց ամեն ինչ բավականին արագ պարզաբանվել է՝ տղամարդը, որը նախորդ գիշեր կոպեկների դիմաց ձեռք էր բերել մեքենան, հաջորդ օրը որոշել էր տվյալների բազայում ստուգել՝ արդյոք այդ մեքենան գողացված չէ։ Երբ նա մտել է կայք, հայտնաբերել է նախազգուշացում այն մասին, որ մեքենան որոնվում է։

Հետո նա որոշել է դիմել ոստիկանության օգնությանը՝ պատմելով եղելությունը։ Ոստիկանները այդ զավեշտալի գործարքի մասնակիցներին առաջարկել են ինքնուրույն հանգուցալուծել այդ արտասովոր իրավիճակը։ Թե ում մոտ է արդյունքում մնացել մեքենան՝ չեն հայտնում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ