«Առավելություն ենք տալիս ՌԴ-­ին». Այսուհետեւ ՌԴ­-ից բանակի համար զենք ներմուծվելու դեպքում ԱԱՀ չի գանձվելու

168

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգությանն հարցերի մշտական հանձնաժողովում կառավարությունը նախագիծ ներկայացրեց, ըստ որի ՀՀ­ի եւ ՌԴ­ի միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ­ի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը պետք է ազատվի ավելացված արժեքի հարկից: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ընդգծեց, որ եթե ՊՆ­ի համար ոչ ռազմական նշանակության ապրանք ներմուծվի, ԱԱՀ­ն գանձվելու է, կա հստակ ցանկ, թե ինչն է համարվում ռազմական նշանակության արտադրանք:

ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը առաջարկեց. «Արհեստականորեն առավելություն ենք տալիս ՌԴ­ին, մնացած պետությունների հանդեպ համբերությունը հարցական է: Առաջարկում եմ հետ ուղարկել այս նախագիծը եւ բոլոր պետություններից, երկրներից ռազմատեխնիկա գնելու դեպքում ազատվի հարկերից: Չառանձնացվի, վաղը Չինաստանից, Պարսկաստանից զենք բերելու դեպքում ամեն անգամ առանձին պետք է բերեք նախագիծ»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մանուկյանը, որ հարակից զեկուցող էր, պատասխանեց. «Սպառազինության ապրանքների մեծամասնությունը բերվում է ՌԴ­ից, այդ իսկ պատճառով օրենքի նախագիծը վերաբերում է հենց ՌԴ­ին: Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ նվիրատվություններ են եղել եւ նվիրատուները ստիպված են եղել վճարել ԱԱՀ: Դա խնդիր է»:

Աղբյուր՝ Aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ