ՉՔՆԵ՛Ք, ԱՅԴ ԵՐԱԶԸ ՉՏԵՍՆԵ՛Ք. Վերահսկողության կորուստներ փնտրեք այլուր

101

Ամառային արձակուրդների ավարտը ըստ էության պետք է ուղեկցվեր նաև քաղաքական դաշտում որոշակի ակտիվացումներով, սակայն ընդհանուր առմամբ որևէ լուրջ քաղաքական պրոցես, բացի 2018 թվականի սպասելիք վարչապետի ընտրություններից, առաջիկայում չի նշմարվում, ինչի արդյունքում էլ լրատվականները քաղաքական լրահոսը լցնելու նպատակով, տարաբնույթ, ոչ ստանդարտ, քաղաքական կոնտեքստից դուրս նյութեր պետք է պատրաստեն, ինչպես անում են շատերը:
Այս ենթատեքստում բացարձակ տարօրինակ չէ թերթերից մեկի կոմից հրապարակված հոդվածը, որը վերնագրվել էր, թե Ծառուկյանը կորցնում է վերահսկողությունը դաշինքում:
Նման նյութը պատրաստելու համար կա երկու ճանապարհ:
Առաջինը դա օրաթերթի և այն լուսաբանող կայքի «աբիժնիկ» մոտեցումն է դաշինքին, երկրորդ՝ ինչ-որ մեկը պատվեր է իջեցրել՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու նպատակով և այս դեպքում լրատվականը ծառայում է որպես գործիք: Երկուսն էլ լրատվականի անբասիրությանը հակասող գործողություններ են, սակայն դրա մասին չէ, որ պետք է խոսենք, այլ նրա, թե ինչ կապ ունի տեղի ունեցածը, վերահսկողության կորստի հետ:
Տրամաբանական է, որ «Ծառուկյան» դաշինքի 31 պատգամավորներից յուրաքանչյուրը, ցանկացած իրադարձության վերաբերյալ, կարող է ունենալ սուբյեկտիվ կարծիք, որը ոչ մի կերպ չի կարելի տարածել դաշինքի դիրքորոշման հետ:Դաշինքի դիրքորոշումներին մասին դաշինքի առաջնորդն ինքն անձամբ է հայտարարում կամ նվազագույնը այդ մասին հայտարարում է խմբակցության քարտուղարը:Իսկ նրանք ովքերն այս մասին քաջ գիտակցում են,բայց փորձում են այս ամենն այլ ուղղությամբ տանել, պետք է այնքան բարոյականություն ունենան, որ այսուհետև Գալուստ Սահակյանի մտքի գոհարներից հետո, Մանվել Գրիգորյանի «անձվերներից» հետո, Կարեն ավագյանների հրավտանգ ելույթներից հետո ստիպված լինել այդ ամենը ներկայացնել որպես կուսակցական դիրքորոշում՝բնորոշելով,որ կուսակցության ներսում աջ ձեռքը չգիտի թե ինչ է անում ձախը կամ ասենք նորաթուխ «կիսագողական» դաշնակցական պատգամավորի ելույթը պետք է դիտարկվի, որպես դարերի խորքից եկող կուսակցության միասնական դիրքորոշում:
Նմանօրինակները կունենան արդյո՞ք այդքան համարձակություն ու տղամարդկություն այս ամենին եզրահանգելու համար, պատասխանն ակնհայտ է…
Այսքանից հետո նմանատիպ մտքից տկարներին հարկ եմ համարում զգուշացնել, որ ՉՔՆԵ՛Ք, ԱՅԴ ԵՐԱԶԸ ՉՏԵՍՆԵ՛Ք, այն չկատարվող երազների շարքից է:Ծառուկյանը երբեք չի կարող կորցնել իր ազդեցությունն ու վերահսկողությունը հարազատ կուսակցությունում, վերահսկողությոն կորուստներ փնտրեք այլ տեղերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ