Որոնք են մեղրի օգտակար ու վնասակար հատկությունները

193

Շատերն ընդգծում են, որ մեղրն ավելի օգտակար է, քան շաքարավազը, և դադարում են շաքար օգտագործել՝ նախապատվությունը տալով մեղրին: Սակայն իրականում շաքարն ու մեղրը նույն կերպ են ազդում օրգանիզմի վրա:

Հարկ է նշել, որ մեղրն ավելի բարձր կալորիականություն ունի, քան շաքարը: Բացի այդ, օրգանիզմում հայտնվելով այն ծանրաբեռնում է ոչ թե ենթաստամոքսային գեղձը, ինչպես շաքարը, այլ լյարդը, ինչը նույնպես շատ վնասակար է: Այս մթերքը նաև նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը:

Մեղրի մեջ պարունակվող ֆրուկտոզան նույնպես վնասակար է, ինչպես և շաքարի մեջ պարունակվող սախարոզան, քանի որ երկուսն էլ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում լյարդի կողմից վերածվում են ճարպի:

Սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել, որ եթե շաքարը վնասակար է և չունի ոչ մի օգտակար հատկություն, ապա մեղրի մասին նույնն ասել չի կարելի: Չնայած, որ այն ունի բարձր կալորիականություն և պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, այն նաև հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր յուրահատուկ միկրոտարրերով:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ