Դրաքսլերը ցանկացել է տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնացիները մերժել են

64

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն:

Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է ազգային թիմի թիմակիցներին: Երբ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» չի կարողանում ձեռք բերել «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին ու ՊՍԺ-ի արգենտինացի խաղացող Անխել Դի Մարիային, Դրաքսլերն իր գործակալին խնդրել է դադարեցնել Անգլիայի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչների հետ բանակցությունները եւ կապ հաստատել կատալոնական ակումբի հետ: Սակայն «Բարսելոնայում» քաղաքավարի կերպով հրաժարվել են գերմանացու ծառայություններոից՝ նրան շնորհակալություն հայտնելով հետաքրքրվածության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ