Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները

101

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմել է 478.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 628.92 դրամ (աճել է 3.75 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 576.71 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.38 դրամ (մնացել է անփոփոխ):

Նշենք, որ ընդամենը երեք օրում եվրոն արժեվորվել է շուրջ 9 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 274.93 դրամ, ոսկի՝ 20,535.97 դրամ, պլատին՝ 15,468.67 դրամ։

Սեպտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ