Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը թայ-բրեյքի առաջին 2 պարտիաներում դարձյալ խաղաց ոչ ոքի

135

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մրցում է կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանի հետ։ Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաներում արագ խաղի կանոններով գրանցվել է ոչ ոքի։ Այժմ գրոսմայստերները կանցկացնեն կայծակնային խաղի երկու պարտիա։

Հավասարության դեպքում կնշանակվի «արմագեդոն» պարտիա, որը ոչ ոքի ավարտվելու դեպքում, հաղթանակը կշնորհվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստին։

Հիշեցնենք, որ Հայաստանը աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չհաղթահարեցին առաջին շրջանի արգելքը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ