Դասական իմաստով քաղաքապետարանում ավագանի գոյություն չունի. Զարուհի Փոստանջյան

283

Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 2018 թվականին սպասվող փոփոխություններին:

«Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները 25 տարի ձախողել են ամեն ինչ, քրեական հանցագործներ են, այսօր մեկ ու կես միլիոն արտագաղթը ներելի չէ, 8 միլիոն դոլար արտաքին պարտք կուտակելը քրեորեն պատժելի է, որը եղել է դիտավորյալ: Մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Քառօրյա պատերազմի մեջ առաջին մեղավորը հենց ինքն է, մենք այս փաստերով հանցագործության մասին հաղորդում ենք շուտով տալու: Դա փաստաթղթով չի լինելու, հեռարձակվելու է ուղիղ եթերով»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու աշխատանքներին, Փոստանջյանն ասաց, որ դասական իմաստով քաղաքապետարանում ավագանի գոյություն չունի:

«Գավառական հավաքատեղի է, գավառական ժողովի տպավորություն է թողնում, ավագանու անդամները նույնիսկ չգիտեին, որ դա բանավեճի հարթակ է: Ունենք խնդիր մշակույթի հետ, այնտեղ ընդգրկված մարդիկ այդ մշակույթի կրողը չեն: Երբևէ այդ հարթակը չի օգտագործվել որպես իրոք հանրային հարթակ, մեր այս գավառական վերնախավը պետք է փոխվի»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ