Կլոպ. Կոուտինյոն ոչ մի աններելի բան չի արել, ամեն ինչ նորմալ է

96

Բրազիլիայի հավաքականից սեպտեմբերի 7-ին «Լիվերպուլ» վերադարձած Ֆիլիպե Կոուտինյոն չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Այդ մասին հայտնել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Կոուտինյոն ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն անգլիական ակումբը խոչընդոտեց տրանսֆերին:

«Տրանսֆերների իմաստով բարդ ամառ էր, բայց պատուհանն արդեն փակ է:Կոուտինյոյի հետ կապված իրավիճակը բացառիկ չէ ֆուտբոլում: Առաջին ու վերջին անգամ չեն հանդիպում այսպիսի իրավիճակներ: Կարծում եմ՝ մենք գերազանց հաղթահարեցինք դժվարությունները: Կոուտինյոն ոչ մի աններելի բան չի արել: Ամեն ինչ նորմալ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ