ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

594

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը կօգնեն Խոյերին ոչ միայն հասկանալ իրենց սիրային կասկածների եւ խնդիրների ակունքները, այլ նաեւ դրանց լուծելու համար արտասովոր եւ ստեղծագործական մոտեցումներ կհուշեն:

ՑԼԵՐ

Այսօր վարդագույն ակնոցներից ազատվելու ճիշտ ժամանակն է: Չէ՞ որ քանի դեռ նրանց ուշադրությունը կլանված է մեկ անձով, Ցլերը կարող են բաց թողնել իրենց սիրուն ավելի արժանի անձնավորության հետ հանդիպումը:

Ի՞նչ կարելի է անել, երբ տրամաբանությունը մեկ բան է հուշում, իսկ ներքին ձայնը եւ զգացմունքները՝ ամենեւին այլ բան: Այսօր սիրեցյալների հետ հարաբերություններում Երկվորյակները համարձակ կարող են վստահել իրենց սրտին, այսինքն՝ ներքին ձայնին. այն կհուշի նրանց ճիշտ ճանապարհը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի Խեցգետինները ազատվեն վաղուց կուտակված սիրային խնդիրներից: Չի կարելի անընդհատ մտորել այդ մասին: Բարձիթողի վիճակում գտնվող իրադարձությունները, հնարավոր է, իրենց համար ավելի ձեռնտու ուղղությամբ ընթանան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօրվա օրը կարող է չափազանց մեծ ազդեցություն ունենալ Առյուծների հարաբերությունների վրա, եւ եթե հարաբերությունները կեղծ են, նրանք կարող են եւ բաժանվել:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը ճիշտ ճանապարհով են գնում եւ իրենց սրտի ձայնին են լսում: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս նույն ոգով շարունակել եւ վայելել սիրո երջանությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր եւ մոտ ժամանակներս Կշեռքներին սպասվում է արդյունավետ եւ ստեղծագործական ժամանակահատված: Նրանք աչքի են ընկնելու կյանքի բոլոր ոլորտներին վերաբերվող գաղափարներով՝ աշխատանքից սկսած, սիրային հարցերով վերջացրած:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին պարզություն արտահայտել սիրեցյալների հետ հարաբերություններում: Գուցե նրանց ինչ-որ բան չի՞գոհացնում իրենց հարաբերություններում, թե՞ Կարիճները ուղղակի հոգնել են առօրյայից եւ փոփոխություններ են ակնկալում…

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը Աղեղնավորների համար կստեղծեն կախարդական եւ զարմանահրաշ մթնոլորտ, որի շնորհիվ նրանք սիրո մեջ հատուկ ձգողականության ուժ կստանան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները կարող են ամբողջ հոգով իրենց նվիրել սիրային մտորումներին եւ երազանքներին: Առջեւում նրանց շատ հիանալի բացահայտումներ են սպասվում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի կողմ դրեք տանջալից կասկածները եւ հռետորական հարցերը: Այսօր արժե ծայրաստիճան անկեղծ լինել եւ ավելի հաճախ հետեւել սրտի ձայնին: Այն կհուշի, թե ինչ անել եւ ինչպես վարվել, որպեսզի ամեն ինչ բարեհաջող ստացվի:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին ռոմանտիկ ժամադրության գնալ այնտեղ, որտեղ մարդկանց մեծ հավաքույթներ կլինեն: Կարելի է սիրելիներին սրճարան, ցուցահանդես կամ կինո հրավիրել՝ ցանկացած մի վայր, որտեղ Ձկները ոչ միայն կարող են մի լավ շփվել իրենց զուգընկերների հետ, այլ նաեւ ամբոխի էներգիայից օգտվել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ