Բավարիայի ղեկավար. Ավելի շուտ համաձայն եմ Գերմանիայի կանցլերի, քան Լևանդովսկու հետ

149

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարծիք է հայտնել, որ այս պահին ֆուտբոլում ավելի կարևոր են հաջողությունը և գումարը, քան ակումբին հավատարիմ լինելը:

«Շատ ցավալի է, եթե նա այդպես է ամեն ինչ ընկալում: Ակումբի հավատարմությունը դա «Բավարիայի» գենն է, և դա շատ կարևոր է մեր երկրպագուների համար: Երկար ժամանակ է հաջող և լուրջ փիլիսոփայություն ունենք:

Ավելի շուտ համաձայն եմ Գերմանիայի կանցլերի հետ, քան Լևանդովսկու: Մերկելն ասում էր, որ գումարների ծախսը պետք է կրճատել և կարգավորել: Ռոբերտը խաղում է «Բավարիայում», ինչի համար շատ մեծ գումարներ է ստանում:

Այն մարդը, ով քննադատում է ակումբին, մարզչին և թիմակիցներին, գործ է ունենալու ինձ հետ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Bild»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ