Գարեթ Բեյլը պատմել է իր գլխավոր թերության մասին

58

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, թե որն է իր գլխավոր թերությունը:

«Ես շատ ծույլ եմ: Դա, երեւի, լավագույն պատասխանն է այն հարցին, թե որն է իմ գլխավոր թերությունը: Իսկ թե ի՞նչն է ինձ դարձնում երջանիկ, ես երջանիկ եմ, երբ առողջ եմ: Խոսքը վնասվածքների բացակության եւ խաղալու հնարավորություն ունենալու մասին է: Ֆուտբոլում ամենաբարդը շատ շրջագայելն ու տանից հեռու լինելն է: Դու ցանկանում ես լինել ընտանիքիդ ու ընկերներիդ կողքին, սակայն ստիպված ես ապրել այլ երկրում: Դա խլում է շատ ժամանակ: Դրա համար ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար»,- Բեյլի խոսքը մեջբերում է El Pais-ը:

Հիշեցնենք, որ Բեյլը վնասվածքների պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը: Պրիմերայում նա մասնակցեց 19 խաղի եւ դարձավ 7 գոլի հեղինակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ