Մեսսին դաշնամուրով նվագել է Չեմպիոնների լիգայի օրհներգը (տեսանյութ)

49

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարողանում է դաշնամուր նվագել:

«Adidas»-ը Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատալոնացիների արգենտինացի հարձակվողը դաշնամուրով նվագում է Չեմպիոնների լիգայի օրհներգը, և դա անում է բավականին լավ:

Տեսանյութը Ֆեյսբուքում տարածել է նաև Լիոնել Մեսսին և գրառում կատարել.

«Չեմպիոնների լիգան վերադառնում է»,- գրել է արգենտինացին:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլը մեկնարկում է սեպտեմբերի 12-ին: Առաջին տուրում «Բարսելոնան» այսօր կմրցի «Յուվենտուսի» հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ