Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

41

Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:

Նա այդ պաշտոնին կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ջոնաթան Լաքոտը սեպտեմբերի 15-ին կդառնա 45 տարեկան: Նա 2014 թվականի մարտից եղել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականը:

Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ