Գիտնականները պարզել են, թե որն է անքնության գլխավոր պատճառը

191

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որն է մարդկանց անքնության հիմնական պատճառը: Քնի ոլորտի մասնագետ Գայ Մեդոուզն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ քնի խանգարումները պայմանավորված են լինում բջջային հեռախոսներով:

Ofcom-ի անցկացրած հարցումների ժամանակ 10 հարցվածից 8-ը նշել է, որ գիշերը, երբ պառկում է քնելու, բջջային հեռախոսը թողնում է ննջասենյակում: Բացի այդ, հարցվածների կեսը նաև խոստովանել է, որ բջջային հեռախոսն օգտագործում են զարթուցիչի փոխարեն:

Գիտնականներին, սակայն, անհանգստացնում է մարդու գլխուղեղի վրա բջջային հեռախոսի ունեցած ազդեցությունը: Այդ ազդեցությունը մասնագետներն անվանել են «գերզգոնություն», ինչը ենթադրում է տագնապի վիճակ, որը գրգռում է գլխուղեղն ու թույլ չի տալիս քնել: Սա կարող է դառնալ ինչպես անքնության, այնպես է քնի այլ խանգարումների առաջացման պատճառ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը շատ ավելի լավ է քնում, երբ հեռացնում է բջջային հեռախոսներն ու այլ էլեկտրոնային սարքերը ննջասենյակից:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ