Էրեբունու ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել ավտովթարից զոհված 18-ամյա ավագի նկարով շապիկով

155

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի խաղացողները հարգանքի տուրք են մատուցել ողբերգական ավտովթարի արդյունքում զոհված իրենց 18-ամյա ավագին՝ Հայկ Մելքոնյանին: Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, 5-րդ տուրի «Էրեբունի»-«Ալաշկերտ 2» խաղում նրանք խաղադաշտ են դուրս եկել նրա լուսանկարով շապիկներով:

18-ամյա ֆուտբոլիստը մահացել է օգոստոսի 30-ին: Այդ օրը ժամը 04:40-ի սահմաններում «Infiniti FX» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով կամրջի երթևեկելի հատվածից, բախվել է «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշին, ապա ընկել ձորը:

«Միկա» մարզադաշտում երեկ տեղի ունեցած «Ալաշկերտ 2»-ի դեմ հանդիպումն ավարտվել է «Էրեբունու» խոշոր հաշվով հաղթանակով՝ 3:0: Գոլերի հեղինակ են դարձել Արսեն Հակոբյանը, Սոս Թադևոսյանը և Մարկ Բախտամյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունին» իր առաջին միավորներ է վաստակել ընթացիկ առաջնությունում: Մինչև հիմա թիմը 4 խաղում 4 պարտություն էր կրել:

 

armtimes.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ