Գիտնականներ. 30 րոպեից ավելի նստելը վնասում է առողջությանը

80

ԱՄՆ գիտնականները որոշել են այն առավելագույն ժամանակահատվածը, որը կարելի է նստած անցկացնել՝ չվնասելով առողջությանը: Հետազոտությունը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում:

Մասնագետները խորհուրդ են տալիս 30 րոպեից ավելի նստած չմնալ: Նստակյաց աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում ամեն 30 րոպեն մեկ փոխել դիրքը, օրինակ, կանգնել և կարճատև զբոսանք անել:

Հեղինակները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով կապը նստակյաց վիճակի և կյանքի տևողության միջև 45 և ավելի տարիք ունեցող մոտ 8000 մասնակցի մոտ, գրում է

Lenta.ru-ն Թերապևտների ամերիկյան քոլեջի վրա հղումով:
Ստացված տվյալները վկայում են, որ արթուն անցկացրած 16 ժամից միջինը մոտ 12,3 ժամը մարդ նստած է անցկացնում: Մահացության նվազագույյն ռիսկն այն մարդկանց մոտ է արձանագրվել, որոնք առնվազն կես ժամը մեկ նստած վիճակից դուրս են եկել:

2016-ի հունիսին Նորվեգիայի, Ավստրալիայի և ԱՄՆ բժիշկները ցույց տվեցին, որ նստակյաց կյանքի վնասակար ազդեցությունից դուրս գալու համար բավական է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ: Դա վերաբերում է և տղամարդկանց, և կանանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ