Գագիկ Ծառուկյանի անձնական շահը դաշինքի ծրագրերի իրականացումն է

106

ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովն անցավ իր բնականոն աշխատանքին: Թե ինչպիսի գործունեություն կծավալի մեր նոր Օրենսդիր մարմինը, ցույց կտա ժամանակն ու դրա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները: Բայց այն, որ խորհրդարանի երկրորդ ուժը համարվող «Ծառուկյան» դաշինքը ունի հստակ դիրքորոշում որոշակի հարցերի շուրջ, ևս մեկ անգամ փաստվեց այսօր, երբ ԲՀԿ առաջնորդ ՀՀ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ խոսեց երկրի համար հրատապ համարվող թեմաների, ինչպես նաև խմբակցության աշխատանքներում առաջնահերթ համարվող անելիքների մասին:
Առաջնային է դաշինքի՝ կանխավ ներկայացված 15 կետերը, որոնց հնարավորինս իրականացման համար աշխատում է խմբակցությունը: Ինչպես գիտենք, այս գումարման ԱԺ-ի վրա դրված է նաև մեծ պարտականության` 2018 թվականին ՀՀ վարչապետ ընտրելու պատասխանատու գործընթացը:
Լրագորղների հետ զրույցում Ծառուկյանը ևս մեկ անգամ փաստեց,որ իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝ չունենալ անձնական շահը, կարևորելով ծրագրերի իրականացումը:Վեր կանգնեով անձերի ու անձնական շահերի տիրույթից` Գագիկ Ծառուկյանը իր կոնկրետ ու դիպուկ պատասխաններով հաստատեց, որ իր և իր ղեկավարած ուժի համար սկզբունքային է նախընտրական շրջանում ժողովրդին ներկայացրած ծրագիրը, նրանում ընդգրկված բարեփոխումներն ու ժողովրդի, երկրի վիճակի բարօրության հարցերը: Այս հարցազրույցի ժամանաակ թերևս Ծառուկյանը ներկայացրեց այն, ինչը արտահայտում է խմբակցության պաշտոնական դիրքորոշումը, այլ ոչ թե այն մի քանի սյուբյեկտիվ կարծիքները, որոնք օրերս շրջանառվում են և փորձ արվում ներկայացնել որպես դաշինքի պաշտոնական դիրքորոշում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ