Մեծ Բրիտանիան հույս ունի «Բրեքզիթից» հետո պաշտպանության բնագավառում ավելի սերտորեն համագործակցել ԵՄ–ի հետ

41

Մեծ Բրիտանիան ցանկանում է «Բրեքզիթից» հետո ավելի սերտորեն համագործակցել Եվրոպական Միության հետ պաշտպանության բնագավառում։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝  հղում անելով մի փաստաթղթի, որտեղ շարադրված է «ամուր անվտանգության բնագավառում գործընկերության» սկզբունքը։

Փաստաթղթում նշվում է, որ Մեծ Բրիտանիան «անվերապահորեն հավատարիմ է» մնում եվրոպական անվտանգության սատարմանը, ցանկանում է իր դուրս գալուց հետո ռազմական ակտիվները ներդնել Եվրամիության գործողություններում և շարունակել գաղտնի տեղեկությունների փոխանակումը։

Ընդգծելով, որ Մեծ Բրիտանիային է պատկանում Եվրոպայում պաշտպանության և զարգացման բնագավառի ամենամեծ բյուջեն, պաշտոնական անձինք պնդում են, որ իրենց ամենաուժեղ փաստարկներից մեկն են համարում այն, որ Բրիտանիան կարող է սատարել Եվրամիությանը պաշտպանության և անվտանգության բնագավառում։

«Սպառնալիքների ուժեղացման և միջազգային անկայունության ժամանակ Մեծ Բրիտանիան անկոտրում է մնում եվրոպական անվտանգությանը սատարելու իր ձգտման մեջ»,- նշվում է Պաշտպանության Նախարար Մայքլ Ֆելոնի հայտարարությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ