ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

204

ԽՈՅԵՐ

Այդքան պետք չէ անհանգստանալ որեւէ խնդրի պատճառով: Այսօր աստղերը ձեր կողմից են: Այնպես որ՝ ամեն ինչ շատ հեշտ է լուծվելու:

ՑԼԵՐ

Այսօր պետք չէ սիրելիին բողոքել, թե ձեր անձնական կյանքում ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում՝ կբախվեք նրա երկար եւ բարակ բացատրություններին, թե ինչ պետք է անել ամեն ինչ կատարյալ դարձնելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ՝ անկախ նրանից՝ դուք դրան պատրաստ եք, թե ոչ: Այնպես որ՝ եթե զգում եք, որ չեք դիմանա այդ փիլիսոփայական երեկոյին, միանգամից ասեք նրան այդ մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը ձեզ սադրելու ցանկություն կունենա։ Պարզվում է, որ դուք շատ խելացի եք եւ կարող եք հեշտությամբ հասկանալ նրա մտադրությունը։ Ավելին, աստղերը հուշում են, որ դու անգամ կարող եք փոխել խաղի կանոնները հօգուտ ձեզ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կրկին կհամոզվեք, որ աշխարհը շատ փոքր ու նեղ է։ Շատ հնարավոր է՝ այսօր պարզվի, որ ձեզ համար թանկ ու հարազատ երկու մարդկանց միջեւ սիրային հարաբերություններ են սկսվել կամ ձեր առաջին սերը նստած է հարեւան սենյակում։ Դժվար է ասել, շահեկան իրավիճակ է, թե ոչ, բայց հաճելիորեն կզարմանաք օրվա ընթացքում։

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են սիրելի էակի հետ ընկնել հիշողությունների գիրկը։ Իսկ եթե ընկերների շրջանում կլինեն նաեւ նրանք, ովքեր կհասկանան ձեզ, նրանց նույնպես ձեզ հետ տարեք ճանապարհորդության դեպի անցյալ։ Երեկոն հաջողված կլինի, եթե այն անցկացնեք կարմիր գինու ընկերակցությամբ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ին սիրելի էակի ցանկացած գործողություն կբարկացնի եւ կզայրացնի ձեզ։ Բայց աստղերը հուշում են, որ պետք է շատ արագ ազատվել այդ բացասական էներգիայից։ Կարելի է մտքերը հանձնել թղթին, բայց ոչ մի դեպքում պետք չէ պատմել սիրելիին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ խաղալ ինչ-որ ինտելեկտուալ խաղ՝ շաշկի, շախմատ կամ խաղաքարտերով մի բան։ Սակայն ձեր պարագայում կարեւորը ոչ թե հաղթելն է, այլ մասնակցությունը։ Պետք չէ ապացուցել, որ դուք ավելի խելացի եք։ Պարզապես ակնարկեք, որ դուք ունեք նույն նպատակը՝ հաճելի ժամանակ անցկացնել միասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կիմանաք, որ ինչ-որ մեկը հեռուն գնացող ծրագրեր ունի ձեզ հետ։ Խոսքը անձնական կյանքին է վերաբերում։ Դե ինչ, եթե կարծում եք, որ այդ պլանները ձեզ նույնպես ձեռնտու են, ուրեմն տվեք նրան այդ հնարավորությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չմոանաք շնորհակալություն հայտնել սիրելիին այն ամենի համար, ինչը նա ձեզ համար արել է։ Իսկ նա քիչ բան չի արել։ Ձեր երախտագիտությունը նրան  էլ ավելի կոգեւորի եւ նա ձեզ ավելի հաճախ կպարգեւի հաճելի պահեր։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կխոսի իր զգացմունքների մասին։ Միգուցե, դրանք այնքան խորն են, որ նա, իսկապես,խոսքեր չի գտնում արտահայտվելու։ Պետք չէ ճնշում գործադրել նրա վրա։

ՁԿՆԵՐ

Այսօր լավագույն ձեւով կշռադատեք ձեր յուրաքանչյուր քայլը, հակառակ դեպքում՝ դա ստիպված կլինի անել ձեր սիրելին, ինչը ոչ նրա համար հաճելի կլինի, ոչ էլ՝ ձեզ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ