Սաակաշվիլիին է հանձնվել Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու մասին արձանագրությունը

76

Ուկրաինայի ուժայիններին հաջողվել է գտնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին եւ նրան հանձնել Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու մասին արձանագրությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ արձանագրությունը հանձնվել է Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանին՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված քաղաքական գործչի ներկայությամբ:

Փաստաբանը եւ Սաակաշվիլին պնդել են, որ արձանագրությունն ապօրինի է հանձնվել, քանի որ այն, իբր, պետք է հանձնվեր երկիր մտնելուց հետո 3 ժամվա ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ