Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է, թե ինչպիսին էր 12 տարի առաջ

63

Գարիկ Մարտիրոսյանը ներկայում Սոչիում է. հայ շոումենը «Նոր ալիք» երաժշտական մրցույթը վարողներից է, իսկ նրա կինը՝ Ժաննա Լեւինան, սատարել է մրցույթի հայ մասնակիցներ Էռնա Միրին եւ Սյուզաննա Մելքոնյանին:


«Հաջողություն եմ մաղթում «Նոր ալիք»-ի բոլոր մասնակիցներին: Բոլորն էլ վառ են եւ տաղանդավոր: Իսկ իմ սիրտն Էռնա Միրի եւ Սյուզաննա Մելքոնյանի հետ է»,- երեկ հայտարարել է Ժաննան:

Մինչ այդ, Գարիկը չի մոռանում իր  Instagram-ի եւ այն մասին, որ շուտով մեկնարկում է Comedy club-ի նոր սեզոնը:
Գարիկը ֆոտոկոլաժ է հրապարակել՝ ներկայացնելով 12 տարվա վաղեմության եւ այժմյան լուսանկարներ:


«Ընդունեցի մարտահրավերը: Ահա ինչպիսին էի 12 տարի առաջ:
Արի ամբողջ երկրով զվարճանանք եւ հիշենք լավագույն տարիները: Սեպտեմբերի 15-ին ТНТ-ով կտեսնես նոր ComedyClub-ը եւ այն, թե ինչի ենք վերածվել 12 տարվա ընթացքում»,- լուսանկարը մակագրել է Մարտիրոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ