Հայաստանը 3 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

90

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված բազկամարտի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունում Հայաստանը նվաճել է երեք մեդալ: Այդ մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձել է հաղթող (աջ ձեռք) եւ բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճել է արծաթե մեդալ (աջ ձեռք):

Հայաստանը ներկայացրել է 11 մարզիկ: Մասնակցել է 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ