ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. քվեարկում են քննարկված նախագծերը (ուղիղ)

65

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, շարունակվում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում: Մինչեւ օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները քվեարկում են նախորդ օրվա քննարկված նախագծերը:

Նախօրդ 2 օրերին ԱԺ-ն քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունները, Մեղրի-Նուրդուզ համատեղ դարպասի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ հարցը, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացման հարց:

Սպասվում է, որ այսօր խորհրդարանականները կքննարկեն են «Զենքի մասին» օրենքում փոփոխությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ