ԹԵՍՏ. Ընտրեք մուտքը, որով երբեք չէիք մտնի և իմացեք թե որն է Ձեր ամենագխավոր վախը

264

Մուտք 1
Եթե ընտրել եք այս դուռը՝ նշանակում է ձեր հոգու խորքում նստած է միայնության վախը։ Ինչ պատճառ էլ որ ունենա այդ վախը՝ ծանր մանկություն, թե բարդ բաժանում, ձեզ համար կարևոր է հասկանալ և ընդունել ձեր այդ գիծը։ Միայն բարեկամանալով ձեր վախի հետ՝ դուք կկարողանաք լիարժեք ապրել։ Բացի բացահայտված ֆոբիայից, դուք բավական խելացի մարդ եք, ով ունի փայլուն դատողություն։

Մուտք 2
Ձեր գլխավոր վախը՝ ողջ-ողջ թաղված լինելը կամ հանկարծակի մահն է։ Ամենից շատ դուք ցանկանում եք ապրել հավերժ։ Բայց, որպեսզի Ձեր ցանկությունը թեկուզ մասնակի կատարվի՝ դուք պետք է ավելի լավ հոգ տանեք ինքներդ Ձեր մասին։ Այժ դուք մատների արանքով եք նայում սեփական առողջությանը։ Փոխեք վերաբերմունքը ինքներդ Ձեր հանդեպ և առաջին տեղում դրեք կրկին Ձեզ, այլ ոչ մեկ ուրիշին։

Մուտք 3
Կյանքում ամենից շատ վախենում եք տխրությունից և միայնությունից։ Այդ պատճառով դուք վանում եք մարդկանց, որը և կբերի ձեզ դեպի ձեր գլխավոր վախի մոտ։ Պարադոքս է, սակայն դուք ինքներդ եք Ձեզ գցում փոսը։ վերանայեք ձեր վերաբերմունքը ձեր վախի հանդեպ։ Հավաքվելով՝ դուք կկարողանաք այն սանձել։ Ձեր ուժերը բավարար են այս փակ օղակից դուրս գալու համար։

Մուտք 4
Ձեր գլխավոր վախը՝ մնալ անտուն։ Տունը Ձեզ համար իսկական ամրոց է և դուք պատրաստ եք պայքարել հարմարավետության և հանգստության համար մինչև մահ։ Ճակատագրի բերումով՝ գտնվում են մարդիկ, որոնք խանգարում են Ձեր հանգիստ կյանքին։ Փորձեք նրանց ծուղակը չընկնել, պահպանեք համբերությունը և պնդեք ձերը։ Հիշե՛ք՝ դուք եք դարբինը Ձեր երջանկության։

Մուտք 5
Դուք շատ խելացի, սակայն փակ մարդ եք։ Կյանքում ամենից շատ Ձեզ պակասում է պարզությունը։ Երբեմն դուք զգում եք, կարծես ապրում եք մառախուղի մեջ։ Փորձեք ապրել ավելի գիտակցված։ Մի մտածեք երեկվա մասին, մի փոքր մտածեք վաղվա մասին, բայց ամբողջությամբ կենտրոնացեք ներկա պահի վրա։ Փորձելով այդպիսի մոտեցում՝ դուք կնկատեք, որ կյանքը կարգավորվում է, իսկ ամենակարևորը՝ դառնում է պարզ։

Մուտք 6
Ամենից շատ դուք տառապում եք ձեր կյանքում հարմարավետության բացակայությունից։ Չնայած նրան, որ բնույթով դուք առաջնորդ եք։ Դուք հաճախ եք զգում, որ ուժերը լքել են ձեզ։ Գործերը բառացիորեն քամում են Ձեր էներգիան։ Դա շատ հեշտ բացատրելի է, և այդ պատճառով Ձեր խնդիրն է՝ չմոռանալ Ձեր իսկ մասին, ավելի շատ հանգստանալ և թուլանալ։

Իսկ ո՞ր մուտքն է ավելի շատ սարսափեցնում Ձեզ։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ