Անթալիայում Վրաստանի քաղաքացի 51-ամյա հայուհի է դանակահարվել

148

Թուրքիայի Անթալիա նահանգի Դեմրե շրջանում Վրաստանի քաղաքացի հայ կին է դանակահարվել, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

51-ամյա Աննա Սաֆարյանը դանակի հարվածներ է ստացել 44-ամյա Մասուդ Օ.-ի կողմից և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքին ականատես եղած անցորդներն արագ ոստիկանություն են կանչել, ինչի շնորհիվ հաջողվել է տեղում ձերբակալել Մասուդ Օ.-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել:

Նշվում է, որ դանակահարության պատճառ է եղել կողմերի միջև ծագած վեճը, որի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում:

Հայտնի է, որ Աննա Սաֆարյանն աշխատել է Անթալիայի ժամանցային ակումբներից մեկում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ