ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Բավարիայի», «Չելսիի» վստահ հաղթանակները

87

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարը: Առաջին տուրի հանդիպումները տեղի ունեցան A, B, C, D խմբերում:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ» տանը 3:0 հաշվով հաղթեց «Բազելին»: Անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 23-րդ րոպեին ուներ դարպասը գրավելու իրական հնարավորություն, սակայն շվեյցարական թիմին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Դրանից առաջ վնասվածք ստացավ մանչեսթերյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որին փոխարինեց բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Հենց նա էլ 35-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

D խմբում «Բարսելոնան» ընդունեց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի Լիոնել Մեսին: 30-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում 39-ամյա դարպասապահին մինչեւ այս խաղը գոլ խփել չէր կարողացել:

Չեմպիոնների լիգաառաջին տուր

խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0

Մարուան Ֆելաինի, 35, Ռոմելու Լուկակու, 53, Մարկուս Ռեշֆորդ, 84

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ