Facebook-ը փորձարկում է միանգամից մի քանի նոր գործառույթներ

80

Facebook-ը փորձարկում է միանգամից մի քանի նոր գործառույթներ։ Ռեսուրսն ուզում է օգտատերերին հնարավորություն տալ առանց համացանցի մուտքի՝ ճանապարհին տեսագրություններ դիտել, նաեւ ուսուցիչներ գտնել այլ օգտատերերի շրջանում, հայտնում է TechCrunch-ը։

«Ուսուցիչներն» ու «սաները» կկարողանան շփվել սոցցանցի թե դեսքթոփային տարբերակում, թե բջջային հավելվածում։  Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ բարելավել օգտատերերի կյանքն ու օգնել նրանց գտնել նոր աշխատանքային հեռանկարներ։

Բացի ամենայնից Facebook-ը Android –ի ոչ մեծաքանակ օգտատերերին հնարավորություն  է տրամադրել օգտվել Instant Videos կոչվող փորձարարական ֆունկցիայից։ Սոցցանցը ներբեռնում է տեսանյութերն այն ժամանակ, երբ սարքը միացված է Wi-Fi-ին, իսկ հետո ճանապարհին օգտատերը կարող է դիտել դրանք առանց համացանցին միանալու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ