Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել

181

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կազմել է 478.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.56 դրամ (աճել է 0.36 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.62 դրամ (աճել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (նվազել է 0.05 դրամով):

 Նշենք, որ սեպտեմբերի 6-8-ը եվրոն արժեվորվել էր շուրջ 9 դրամով, որից հետո սկսել է արժեզրկվել:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 272.93 դրամ, ոսկի՝ 20,396.81 դրամ, պլատին՝ 15,084.26 դրամ։

 Սեպտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ