Ամուլսարի հանքավայրը վտանգ է ներկայացնում, թե՞ ոչ. Շաքե Իսայան

207

Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր իրավական գործընթացները իրականացվել են գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատախսանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը, որը տրվել է 2014թ. ապրիլին, այդ ընթացակարգով ևս իրականացվել է»,-

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մինասյանը: Նախարարը հավելեց, որ դրանից հետո մամուլում պարբերաբար տարբեր հարցերի վերաբերյալ պատասխաններ են հնչել: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը տրամադրել պատգամավորներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ