Ծառուկյանը հավատարիմ է տնտեսության զարգացման հարցում իր առաջ քաշած մոդելին

69

Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, շարունակում է մնալ անկայուն, ինչը հիրավի մտահոգիչ է և բազմաբնույթ, սակայն ոչ անլուծելի:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նույն սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հաղթահարելու համար բազմաթիվ մոդելներիի ականատես եղանք, ինչը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց: Այժմ տևական ժամանակ է անցել այդ օրերից, սակայն շոշափելի առջընթացներ չգրանցեցինք: Քաղաքական ուժերից «Ծառուկյան» դաշինքը մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկում էր ծրագրային 15 դրույթներ, որոնց իրագործման պարագայում հնարավոր էր շուտափույթ դրական տեղաշարժեր ապահովել: Այս պահին ավելի քան արդիական և կենսական նշանակություն ունի տվյալ 15 կետերի իրագործումը: Բոլորս էլ հիշում ենք, թե որ դեպքում էր Ծառուկյանը պատրաստ կյանքի կոչել այդ դրույթները և ինչպիսի ներդրումային համակարգ էր մշակվել, ինչի մասին Ծառուկյանը խոսեց նաև վերջերս ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Երկրի տնտեսական անցուդարձին ու սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող հասարակությանը այդքան մոտ կանգնած մարդը, ցայսօր դեռ շարունակում է աշխատանքներ այդ ուղղությամբ, անկախ ընտրությունների վերջնական արդյունքը հաշվի առնելու, քանի որ նա առաջիններից է ով գիտակցում է, թե որքան կարևոր է երկրում կայուն և զարգացող տնտեսական առաջընթաց գրանցելը: Այս նկատառումներից ելնելով, Ծառուկյանը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հապճեպ պատասխաններ չհնչեցրեց, գերադասելով կշռադատված և խորիմաստ լուծման տարբբերակները: Մասնավորապես ԵԼՔ խմբակցության ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության վերաբերյալ հարգալից դրսևորում ցուցաբերեց, հավելելով, որ Ծառուկյան դաշինքը պատրաստ է ցանկացած նախաձեռնության մանրամասն քննարկմանը, հասկանալու համար օգուտներն ու վնասները, ալտերնատիվ տարբերակների առկայությունը ինչպես նաև մեզ տրված հնարավորությունների ոչ ռացիոնալ օգտագործումը: Տնտեսության զարգացման հիմնական նախապայմանը ապրանքաշրջանառությունն ու մեծ շուկա դուրս գալն է, դա է պատճառը, որ Ծառուկյանը նախքան այդ կառույցից դուրս գալու ֆորսմաժորային տարբերակը շրջանառության մեջ դնելը, առաջարկում է նախօրոք ալտերնատիվ տարբերակ գտնել, հակառակ դեպքում կորցնում ենք ավելի շատ, քան թե շահում: Հարցազրույցից հետո շատերը բազմաթիվ տողատակեր նկատեցին Ծառուկյանի խոսքի մեջ և չսխալվեցին, քանի որ Ծառուկյանը միշտ, անկախ իր կարգավիճակից և գտնվելու վայրից, երբեք չի դադարել մտածել երկրի զարգացման և բարեկեցության մասին:

Հատուկ անահասկացողների համար հավելենք, որ Ծառուկյանի խոսքերի իրական ասելիքը ըմբռնելու համար, բավական է միայն օբյեկտիվ տեսանկյունից դիտարկել այն, ոչ թե ամբիցիաներով առաջնորդվելով, փորձել հերյուրանքներ տարածել:

 

Արման Գրիգորյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ