«Ժողովուրդ». «Սասնա ծռերին» կտեղափոխեն ԱԱԾ «պադվա՞լ»

79

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, եւ նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի եւ՛ վերահսկելի լինեն, եւ՛ խցեր ազատվեն:

Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ