Մոնոպոլիան վատ բան է, քանի որ բացառում է մրցակցությունը

88

Երեկ Բաղրամյան փողոցի մի հատվածի ողջ երկայքով նեխած աղբի սարսափելի գարշահոտություն էր տիրում, այն աստիճան, որ անգամ քայլելը անհնար էր: Պատկերացնում եմ էդ հատվածի բնակիչների վիճակը:
Մոնոպոլիան վատ բան ա, քանի որ բացառում ա մրցակցությունը, իսկ մրցակցության բացակայությունը բերում ա լճացման, դա էլ իր հերթին՝ ճահճացման, նեխման, գարշահոտի:
Սանիթեքը Երևան քաղաքի աղբահանության ոլորտում մոնոպոլիստ ա, ու դրա համար էլ էսօր ունենք էն գարշահոտը, որը տիրում ա Երևանի փողոցներում՝ աղբի արկղերի մոտ, մի 100 մետր շառավղով:
Հասկանալի ա, որ եթե լինեին առնվազն երկու աղբհանաղո կազմակերպություններ, Սանիթեքը ավելի աչալուրջ կաշխատեր, որպեսզի չզրկվի քաղաքի աղբահանության իր սեգմենտից՝ հօգուտ մրցակից ընկերության:
Եթե առաջիկա ձմռանը նույն վիճակը լինի նաև ճանապարհների մաքրման առումով, էլի չպետք է զարմանանք, որովհետև դա էլ է անում Սանիթեքը ու էլի որպես մոնոպոլիստ:
Իսկ ձմերուկն ու սեխը թող ներեն, թող ներեն,
Բայց այս ամենի մեջ իրանք կապ չունեն, կապ չունեն…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ