Կրակոցներ Երևանում՝ Վերնիսաժի մոտ. կա զոհ և վիրավորներ

221

Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգ ստացել է։

«Ահազանգ ստացվել է։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան աշխատանքներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Ջանոյանը։

Shamshyan.com կայքը հայտնում է, որ կա զոհ և վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։  Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։  Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։

Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim

Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ