ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

163

ԽՈՅԵՐ

Սիրելի անձնավորությունը ձեզ հետ կվարվի այնպես, ինչպես իր ծնողներին է վերաբերում։ Հետեւաբար, այսօր ուշադիր եղեք նրա վարքագծին եւ համապատասխան հետեւություններ արեք։

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը պետք է նախաձեռնողի դերում լինեն եւ կարեւոր որոշումներ ընդունեն։ Իհարկե,  առաջին տեղում ձեր ընտանիքը կլինի, սակայն վերջնական որոշումներ կայացնելու ժամանակ է, ուստի չպետք է դրանք հետաձգել մեկ ուրիշ օրվա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք չպետք է լուրջ վերաբերեք այն ամենին, ինչ ձեզ կասի ձեր սիրելին։ Այսօր ուշադիր եղեք նրա հանդիպեք, սեր ու քնքշանք տվեք ձեր սիրելի էակին՝ առանց հաշվի առնելու նրա խոսքերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի հանդուրժեք սիրելիի բոլոր քմահաճույքները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա խորհել իր արարքների մասին: Ստիպված եք ինքներդ կառավարել նրա քայլերը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հոգնած կլինեք եւ ոչ նախաձեռնող: Ձեր սիրելին պետք ղեկը իր ձեռքը վերցնի, այլապես ձեր գործերն այդպես էլ անավարտ կմնան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ամենամեծ թշնամին կլինի հեռուստացույցը կամ էլ համակարգիչը: Ձեր սիրելին կնախընտրի դրանց ընկերակցությունը ձերինից:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր մի շտապեք անել առաջին քայլը: Թողեք դա ձեր սիրելիին, իսկ դուք ձեր պահվածքով արտահայտեք ձեր պատրաստակամությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհանդիպեք մեկին, ում կհասկանաք անգամ առանց խոսքերի՝ ասես փոխանակվելիս լինեք մտքերով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ճակատագիրը այսօր Այծեղջյուրներին եւ նրանց ընտրյալներին հնարավորություն կընձեռի տեսնելու իրավիճակը այնպես, ինչպես այն կա, եւ միեւնույն ժամանակ, ամեն ինչ ուղղելու հնարավորություն կտա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը Ջրհոսներին կտրամադրի նրան, որ նրանց համար բարդ կլինի ընդունել ցանկացած որոշում եւ պատասխանատվություն կրել արդյունքի համար: Չնայած այդ ամենին, աստղերը նրանց խորհուրդ են տալիս երեք գործով զբաղվել՝ հանգստանալ, մոռանալ կասկածների մասին եւ գործել:

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները վերջերս սիրելիների հետ հարաբերություններում բարդություններ են զգացել, այսօր նրանց ամեն ինչ ուղղելու հնարավորություն կընձեռնվի: Նույնիսկ եթե խոսքը խորը հակասությունների կամ բաժանման մասին է, Ձկները կկարողանան հաղթահարել ցանկացած անդունդ, եթե միայն իրոք ցանկանան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ