Արթուր Ալեքսանյան. Տպավորություն էր, որ աշխարհի առաջնությունում բոլորը դուրս են գալիս մրցագորգ ինձ վնասելու նպատակով

196

Կանգ չեմ առնելու, զգում եմ, որ դեռ կարող եմ մեծ հաղթանակների հասնել եւ իմ ժողովրդին ուրախացնել հաղթանակներով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նա 2012, 2013, 2014  թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2014 թվականին առաջին անգամ Տաշքենդում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2015-ին հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն, 2016-ին՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ այս տարվա օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Արթուր, շնորհավորում եմ աշխարհի եռակի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Բա՞րդ տրվեց այս չեմպիոնությունը։

Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ կարողացա այս աշխարհի առաջնությունում եւս իմ ազգին ուրախացնել։ Իսկապես բարդ է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը։ Սա երկարատեւ դժվար աշխատանքի արդյունք է։ Աշխարհի առաջնության երրորդ ոսկե մեդալը բարդ տրվեց։ Ամեն չեմպիոնություն բարդ է տրվում։ Անհնար է հասնել հաղթանակի հեշտությամբ։ Պարզապես պետք է ճիշտ մարզվել ու առաջ շարժվել։

5 գոտեմարտերում էլ տպավորիչ հաղթանակներ ունեցար խոշոր հաշիվներով։ Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին։

Այո, այս առաջնությունում իմ հաղթանակները տպավորիչ էին։ Մրցակիցներս ուժեղ էին։ Որեւէ մեկին չեմ առանձնացնի, բոլորն էլ լավ պատրաստված եւ արժանի մրցակիցներ էին։

1/16 գոտեմարտում իրանցի մրցակցին նկատողություն արեցիր։ Ի՞նչը քեզ զայրացրեց։

1/16 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեցի իրանցի Սալեհիզադեին։ Նա անընդհատ ինձ գլխով հարվածում էր, որն ըմբշամարտում անթույլատրելի է։ Այդ պատճառով զայրացա եւ նրան ինքս նկատողություն արեցի։

1/8 եզրափակիչում  ԱՄՆի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկն էլ էր հարվածում գլխիդ։

Այս, այս առաջնությունում, այնպիսի տպավորություն էր, որ բոլորը դուրս էին եկել մրցագորգ մի նպատակով՝ ինձ վնասվածք հասցնելու։ Նույնը եւ ամերիկացին, անդադար հարվածում էր գլխիս եւ այդկերպ փորձում էր ուշադրությունս շեղել։ Բայց նրան ես պարտության մատնեցի 10։1 հաշվով։

Թերեւս ամենահետաքրքիր գոտեմարտդ քառորդ եզրափակիչում էր վրացի Ռեւազի Նադարեիշվիլի հետ։ Մրցակիցներիցդ ամենաշատը Ռեւազին կարծես չհամակարպվեց իր պատրության հետ, նույնիսկ հարվածեց ինքն իրեն։ Ի՞նչ կասես վրացի ըմբիշի մասին։

Վրացու հետ գոտեմարտս իսկապես հետաքրքիր ստացվեց։ Կարող եմ աել, որ 6 րոպեի ընթացքում Ռեւազին ընդհանրապես հնարք չկատարեց, նույնիսկ հնարքի նախաձեռնություն չարեց, տեղից չշարժվեց։ Ես էի անդադար փորձում հնարքի գնալ, միավոր վերցնել։ Ու հենց իմ հնարքի ժամանակ սխալ թույլ տվեցի, որից վրացի ըմբիշն օգտվեց։ Բայց դրանից հետո ճնշումն ավելացրեցի ու 4 միավորի հնարք կատարեցի։

Ես նույնպես նկատեցի նրա՝ ինքն իրեն հարվածելը, բայց չեմ կարող ասել, թե ինչու իրեն հարվածեց, երեւի հույս ուներ, որ 6 րոպեում ոչինչ չանելով կարող էր հաղթանակի հասնել։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ https://sport.news.am/arm/news/81854/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ